Արարատ Ռեզորտը առաջարկում է լավագույն տարբերակները տոնախմբություների և միջոցառումների համար: Հյուրանոցաը առաջակում է լայնարձակ հանդիպումների սենյակ, նրբաոճ ռեստորան բանկետների համար և կարաոկե բար:

IMG_1426

Հանդիպումների Սրահ

 

Ձեր միջոցառումը կդառնա լավագույնը Արարատ Ռեզորտի հանդիպումների սրահում: Մենք առաջարկում ենք բարձր տեխնոլոգիաներով հագեցած սրահ կոնֆերանսների ,բիզնես հանդիպումների և սեմինարների կազմակերպման նպատակով : Հանդիպման սրահը կահավորված և դասավորված է միջազգային չափանիշներին համապատասխան: Ցանկության դեպքում մենք կազմակերպում ենք նաև սուրճի ընդմիջումներ:

IMG_1285

Ռեստորան Արարատ

Արարատ Ռեստորանը ճաշկերույթի անցկացման հաճելի վայր է, որտեղ Դուք կարող եք ճաշակել փորձառու խոհարարների կողմից պատրաստված ուտեստները : Ավելին, հանրահայտ խմիչքները՝ կոնյակները և գինիները, Արարատ Ռեստորանը դարձնում են գրավիչ վայր Ձեր խնջույքները նշելու համար: Իսկ ժամանակակից դիզայնը և դրական մթնոլորտը Ձեր հանգիստը դարձնում են լիարժեք, հաճելի և անմոռանալի :

IMG_1436

Արարատ Կարաոկե Ակումբ

Արարատ Կարաոկե Ակումբը միջոցառումների անցկացման համար լավագույն վայրն է: Հանդիպումից հետո գործընկերների կամ կոնֆերանսի անդամների հետ այստեղ Դուք կարող եք լիցքաթափվել հաճելի երաժշտության ներքո: Կարաոկե ակումբը հագեցած է նորագույն սարքավորումներով և ապահովում է բարձրորակ ձայնային համակարգ :